Սույն դրույթներն ու պայմանները («Համաձայնագիր») նկարագրում են, թե ինչ եք իրավասու ակնկալել «Մեգա Տուր» ՍՊԸ-ից՝ ծառայություններ գնելիս: Կողմերի բոլոր պարտավորությունները կղեկավարվեն համաձայն սույն դրույթների ու պայմանների:
«Մենք», «մեզ» և «մեր» տերմինները վերաբերում են «Մեգա Տուր» ՍՊԸ-ին: «Դուք» տերմինը վերաբերում է մեր կայքէջը այցելող հաճախորդին, նրան, ով ամրագրում է ծառայություն մեր կայքում կամ այլ կերպ օգտագործում մեր ծառայությունները:
Որոշ դեպքերում մենք վաճառում ենք տուրերին առնչվող մի շարք ապրանքներ կամ ծառայություններ, որոնք ուղղակիորեն չեն մատակարարվում մեր կողմից (օրինակ հյուրընկալություն հյուրանոցում, սնունդ, և այլն): Այս դեպքում Հաճախորդները կկնքեն առանձին պայմանագիր վերոնշյալ մատակարարների հետ, քանի որ «Մեգա Տուր» ՍՊԸ-ն չի հանդիսանում համասեփականատեր:
Վճարման կարգը.
4 տարեկանից փոքր երեխաները կարող են անվճար ճանապարհորդել: Նրանք տոմսի կարիք չունեն, քանի դեռ չեն զբաղեցնում առանձին նստատեղ և ուղեկցվում են չափահասների կողմից: Այնուամենայնիվ, երեխաներին վերաբերող տեղեկատվության տրամադրումը պահանջվում է, ուստի խնդրում ենք ամրագրում կատարելիս ընդգրկել երեխաներին որպես ուղևոր: 4-ից 11 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ (ծնողի հետ ճանապարհորդելիս), և նրանք նույնպես պետք է տոմս ունենան, ուստի խնդրում ենք ամրագրում կատարելիս ընդգրկել նրանց որպես ուղևոր:
Կանխավճար կատարելը և պահանջվող տեղեկատվության ներկայացումը թույլ է տալիս մեզ կատարել ամրագրումներ Ձեզ համար: Ծառայությունների արժեքի ամբողջական կամ մասնակիվճարումը որպես կանխավճար լիազորում է մեզ Մատակարարների հետ վճարային պայմանավորվածություններ ունենալ Ձեր անունից:Կանխավճարի վճարումից հետո, համաձայն ձեր և մատակարարի միջև պայմանագրի, Մատակարարը կարող է կատարել որոշակի փոփոխություններ: Այն դեպքում, երբ մենք գործում ենք որպես գործակալ, մենք կտեղեկացնենք Ձեզ նման փոփոխությունների մասին, այն պահին, երբ ստանանք նման տեղեկատվություն:
Մենք ընդունում ենք Visa և MasterCard: Visa-ի կամ MasterCard- ի վճարումների գործարկման համար ծառայության վճար չի սահմանավում: Եթե նախընտրում եք վճարել ձեր ամրագրման համար բանկային փոխանցմամբ, խնդրում ենք դիմել մեզ անհրաժեշտ մանրամասների համար: Բոլոր վճարումները պետք է կատարվեն ՀՀ դրամով: Եթե ամրագրված ծառայությունների արժեքը գերազանցում է 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը, ապա Դուք պարտավորում եք վճարել կանխավճար ամրագրված ծառայությունների 30 (երեսուն) տոկոսի չափով ծառայության մատուցումից առնվազն երեսուն օրացուցային օր առաջ: Ամրագրված ծառայությունների արժեքի մնացած մասը պետք է վճարված լինի մինչև ծառայության մատուցումը: Ցանկացած դեպքում ամրագրված ծառայության դիմացվճարումը պետք է ամբողջովին կատարվածլինի մինչև տվյալ ծառայության մատուցումը: Հատուկ դեպքերում ընկերությունը իրավասու է պահանջել մասնակի կամ լրիվ կանխավճար իր հայեցողությամբ:
Գումարի ետ վերադարձը
Վճարված գումարի վերադարձը կախված է նախնական վճարման կատարման եղանակից: Ձեր կողմից վճարված գումարը վերադարձնելիս (պարտավորվածությամբ կամ փոխհամաձայնությամբ), մենք սովորաբար օգտագործում ենք նույն վճարման եղանակը, որն ի սկզբանե օգտագործվել է ձեր կողմից վճարում կատարելու ժամանակ:
Այնուամենայնիվ, դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք ընտրել խելամիտ այլընտրանքային վճարման տարբերակ, եթե այդպիսին պահանջվի:
Եթե վճարումը կատարվել է բանկային քարտի միջոցով, ապա գումարը կվերադարձվի տվյալ բանկային քարտին:
Եթե վճարված քարտը չի գործում կամ անվավեր է, ապա գումարը կվերադարձվի ձեր բանկային քարտի հաշվին:
Եթե վճարումը իրականացվել էկանխիկ, ապա գումարը կվերադարձվի կանխիկ եղանակով:
Վճարման վերադարձման հետ կապված բոլոր բանկային ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից: Վերադարձման ժամկետը հինգ աշխատանքային օր է, որը հաշվարկվում է ամրագրումը չեղյալ հայտարարելու պահից: «Մեգա Տուր» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածի համար, որը պահանջվում է գումարը բանկային հաշվին ստանալու համար:
Փաստաթղթավորում
Համաձայն ընդունված կարգի, մենք տրամադրում ենք Հաճախորդներին բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան էլեկտրոնային եղանակով: Մենք իրավունք ենք վերապահում գանձել վարչական ծախսեր այն դեպքում, երբ համաձայն դիմումի փաստաթղթերը պետք է ներկայացվեն թղթային տարբերակով: Խնդրում ենք համոզվել, որ էլ. փոստի հասցեն տրամադրված է և պարբերաբար ստուգել հաղորդագրությունները:
Չեղարկումներ և փոփոխություններ
Սույն կետը չի վերաբերում ընկերության հատուկ առաջարկներին, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են առանձին պայմաններ: Եղանակայինան բարենպաստ պայմանների դեպքում ընկերությունը իրավասու է փոխել կամ չեղյալ հայտարարել մատուցվող ծառայությունները: Մենք ապահովում ենք փոփոխությունների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրումը նման փոփոխության մասին տեղեկանալուց հետո հնարավորինս կարճ ժամկետում: Այնուամենայնիվ, մենք չենք կրում որևէ պատասխանատվություն փոփոխության կամ չեղարկման արդյունքում ծագած ծախսերի համար: Հնարավորության դեպքում դուք կունենաք այլընտրանքային տուրերի առաջարկներ, ինչպես նաև կկարողանաք չեղյալ հայտարարել ձեր ամրագրումը և վերադարձնել գումարը:
Չեղարկման քաղաքականությունը խմբային էքսկուրսիաների և/կամ տրանսպորտային ծառայությունների ամրագրման դեպքում.
Մինչև հինգ անձանց համար նախատեսված ամրագրումը չեղարկելու համար խնդրում ենք գրավոր կերպով տեղեկացնել մեզ այդ մասին առնվազն 24 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը հնարավոր կլինի կատարել առանց որևէ տույժի, եթե այն կատարվել է առնվազն 24 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը մինչև 12 ժամ առաջ կատարելու դեպքում փոփոխվող արժեքի 50%-ը կգանձվի որպես տուգանք: Մնացած բոլոր դեպքերում, ինչպես նաև չներկայանալու դեպքում վճարված կանխավճարը ենթակա չէ վերադարձման: Հինգ և ավելի անձանց համար նախատեսված ամրագրումը չեղարկելու համար խնդրում ենք գրավոր կերպով տեղեկացնել մեզ այդ մասին առնվազն 48 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը հնարավոր կլինի կատարել առանց որևէ տուգանքի, եթե այն կատարվել է առնվազն 48 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում ամրագրման փոփոխվող արժեքի 50%-ը կգանձվի որպես տուգանք: Մնացած բոլոր դեպքերում, ինչպես նաև չներկայանալու դեպքում վճարված կանխավճարը ենթակա չէ վերադարձման:
Չեղարկման քաղաքականությունը անհատական էքսկուրսիաների ամրագրման դեպքում.
Մինչև հինգ անձանց համար նախատեսված ամրագրումը չեղարկելուհամար խնդրում ենք գրավոր կերպով տեղեկացնել մեզ այդ մասին առնվազն 24 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը հնարավոր կլինի կատարել առանց որևէ փոխհատուցման, եթե այն կատարվել է առնվազն 24 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը 12 ժամ առաջ կատարելու դեպքում ամրագրման փոփոխվող արժեքի 50%-ը կգանձվի որպես տուգանք: Մնացած բոլոր դեպքերում, ինչպես նաև չներկայանալու դեպքում վճարված կանխավճարը ենթակա չէ վերադարձման: Հինգ և ավելի անձանց համար նախատեսված ամրագրումը չեղարկելու համար խնդրում ենք գրավոր կերպով տեղեկացնել մեզայդ մասին առնվազն 48 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը հնարավոր կլինի կատարել առանց որևէ փոխհատուցման, եթե այն կատարվել է առնվազն 48 ժամ առաջ: Ամրագրման փոփոխումը կամ չեղարկումը 24 ժամ առաջ կատարելու դեպքում ամրագրման փոփոխվող արժեքի 50%-ը կգանձվի որպես տուգանք: Մնացած բոլոր դեպքերում, ինչպես նաև չներկայանալու դեպքում վճարված կանխավճարը ենթակա չէ վերադարձման:
Չեղարկման քաղաքականությունը տուր փաթեթներիամրագրման դեպքում.
Քանի որ տուր փաթեթի հիմքում ընկած է գիշերակացի ծառայությունների մատուցումը, ապա փաթեթի չեղարկման քաղաքականությունը կկարգավորվի համաձայն ամրագրված հյուրանոցային հաստատության չեղարկման քաղաքականության, որի մասին ընկերությունը պարտավորվում է տեղեկացնել Ձեզ ամրագրումներ կատարելիս:
Ամրագրումներ կատարելիս կամ օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնում եքս ույն Համաձայնագրի պայմաններին, ներառյալ ցանկացած մատակարարի լրացուցիչ դրույթներին ևպայմաններին, որոնք կիրառելի են ձեր կատարած ամրագրման, տուրի կազմակերպման, պայմանագրերի կամ որևէ կայքի բովանդակության օգտագործման ժամանակ: Դուք համաձայն եք ձեր և ձեր ներկայացրած անձանց անունից, ընդունել բոլոր դրույթները և պայմանները, ինչպես նաև կրել պատասխանատվություն ծագած ֆինանսական պարտավորությունների նկատմամբ: Դուք համաձայնում եք, որ սույն դրույթների և պայմանների ցանկացած խախտում կարող է հանգեցնել.
(ա) ամրագրման կամ գնմանչեղարկանը,
(բ) ամրագրման կամ գնման համար վճարված ցանկացած գումարի գանձմանը,
(գ) որոշակի ապրանքների կամ ծառայությունների բաժին մուտքի արգելքի
դ) ձեր հաշվի դեբետագրմանը ցանկացած խախտման հետևանքով առաջացած ցանկացած ծախսի համար Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ.
(ա) Դուք ունեք համապատասխան տարիք օգտվելու մեր ծառայություններից և կայքից, և կարող եք ստեղծել իրավական պարտավորություններ, որոնք կարող են բխել սույն կայքի օգտագործման հետևանքով,
բ) օրինական կերպով լիազորված եք գործելու և հանդես գալու այլ անձանց անունից և նրանց անունից ընդունելու սույն դրույթները և պայմանները.
գ) ձեր կողմից կամ ձեր խմբի անդամների կողմից տրամադրված տեղեկատվությունը ճշմարիտ է: Դուք պատասխանատվություն եք կրում նման այլ անձանց տեղեկացնելու իրենց ամրագրումների նկատմամբ կիրառվող բոլոր դրույթների և պայմանների մասին: Դուք հասկանում եք, որ դուք Ֆինանսական պատասխանատվություն եք կրում ձեր կամ ձեր հաշիվը օգտագործող անձանց համար այն ժամանակ, երբ օգտվում եք սույն կայքից և մեր ծառայություններից:
Ապահովագրություն
«Մեգա Տուր» ՍՊԸ-ը պատկանող բոլոր տրանսպորտային միջոցներն ապահովագրված են: Ապահովագրությունը ներառում է նաև ավտոմեքենայի յուրաքանչյուր նստատեղի ապահովագրությունը: Այսպիսով, ուղևորներն ամբողջությամբ ապահովագրված են տրանսպորտային միջոցում գտնվելու ժամանակ և այդ ժամանակահատվածում պատճառված բոլոր վնասները փոխհատուցվում են համաձայն «Մեգա Տուր» ՍՊԸ-ի և համապատասխան ապահովագրական ընկերության միջև կնքված պայմանագրի:
Մերծառայությունների և կայքի օգտագործումը
Դուք համաձայնում եք, որ կօգտագործեք մեր կայքը կամ ծառայությունները միայն օրինական ամրագրումներկամ գնումներ կատարելու համար և չեք կատարի սպեկուլյատիվ, կեղծ կամ խարդախ ամրագրումներ պահանջարկի փոփոխման ակնկալիքով: Դուք կօգտագործեք մեր կայքը և ծառայությունները միայն կիրառելի օրենքների համաձայն: Առանց մեր նախնական գրավոր համաձայնության, Դուք չեք կարող.
(ա) մուտք գործել, վերահսկել կամ պատճենել որևէ բովանդակություն կամ տեղեկատվություն մեր կայքից, օգտագործելով ցանկացած «ռոբոտ», «սպառող» կամ այլ ավտոմատացված կամ ոչ ավտոմատացված սարք կամ ծրագիր,
բ) հղում դեպի սույն կայք , կամ
(գ) ցանկացած այլ կայքում տեղադրելմ եր կայքէջի ցանկացած հատված
Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ անձնանց կայքեր, որոնք մենք տրամադրում ենք միայն ձեր հարմարավետության համար: Դուք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք`համոզված լինելու համար, որ ինչ հղման էլ, որ դուք հետևեք, չի պարունակի վիրուսներ, <<տրոյական ձիեր>> կամ այլ ապակառուցողական մեխանիզմներ: Այս հղումների առկայությունը չի նշանակում, որ մենք
հաստատում ենք նման կայքեր կամ որևէ բովանդակություն: Մենք նման կայքերի կամ բովանդակության կամ նման կայքերում տվյալների
գաղտնիության քաղաքականության համար պատասխանատուն չենք կրում:
Պարտավորությունը
Դուք համաձայնում եք փոխհատուցել մեզ և մեր փոխկապակցված անձանց, մեր Մատակարարներին կամ նրանց աշխատակիցներին,
տնօրեններին,գործակալներին ցանկացած կորուստ, վնաս կամ այլ ծախսեր (ներառյալ ողջամիտ իրավաբանական և հաշվապահական
վճարները), որոնք առաջացել են ձեր մեղքով.
ա) սույն Համաձայնագրի խախտման հետևանքով,
բ) որևէ երրորդ կողմի օրենքի կամ իրավունքի
խախտման հետևանքով, կամ
(գ) սույնկայքէջի ձեր օգտագործումից:
Գաղտնիության քաղաքականություն
Դուք հաստատում եք ձեր և այլ անդամների մասին ձեր կողմից տրված անձնական տեղեկությունների փոխանակումը և հրապարակումը, որոնք դուք մեզ տրամադրել եք համաձայն մեր գաղտնիության քաղաքականության: Դուք հավաստիացնում եք, որ դուք կարդացել և համաձայնել եք մեր գաղտնիության քաղաքականության պայմաններին, որը ներկայացված է սույն կայքում:
Լրացուցիչ պայմաններ
«Մեգա Տուր» ՍՊԸ-ն գործում է բարեխիղճ, սակայն չի կարող պատասխանատվություն կրել եղանակի կամ ճանապարհային պայմանների
հետևանքով առաջացած կորուստների, վնասների, վթարների, հիվանդությունների կամ ժամանակացույցի փոփոխությունների հետևանքով,
ինչպես նաև անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած խախտումների համար, որոնք «Մեգա Տուր» ՍՊԸ-ն չէր կարող կանխատեսել կամ վերահսկել:
Ճանապարհորդության ընթացքում ուղեբեռի պատասխանատվությունը կրում է սեփականատերը:
Մենք գործում ենք որպես անկախ կապալառու, և ոչ մի համատեղ ձեռնարկություն, գործընկերություն կամ աշխատանքային հարաբերություններ գոյություն չունի Հաճախորդի և «Մեգա Տուր» ՍՊԸ-ի, ինչպես նաևՀաճախորդի ևՄատակարարի միջև սույն Համաձայնագրի կամ կայքի օգտագործման արդյունքում:
«Մեգա Տուր» ՍՊԸ-ն իրավունք ունի փոփոխել սույն Համաձայնագիրը` առանց նախնական ծանուցման: Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ այցելել www.megatour.com ինտերնետային կայքը` վերանայել Համաձայնագրի ամենավերջին տարբերակը: Պարբերաբար կայքից կամ ծառայություններից օգտվելը նշանակում է, որ դուք ընդունում եք Համաձայնագրի փոփոխությունները: Սույն Համաձայնագրով ձեր
իրավունքներն ու պարտականությունները չեք կարող փոխանցվել երրորդ անձանց: Մենք կարող ենք ցանկացած պատճառով դադարեցնել սույն Համաձայնագիրը, և նման դադարեցումը չի ազդի որևէ իրավունքի վրա, որը սահմանված է օրենքով:
Սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթը համարվում է անվավեր, անօրինական կամ կատարման ենթակա չէ, ապա մնացած դրույթների կիրառելիությունը որևէ կերպ չի դադարեցվում: